ԱԱԾ․ Ադրբեջանից դեպի Նախիջևան տարանցման հավանական երթուղիները մշակման փուլում են

ԱԱԾ․ Ադրբեջանից դեպի Նախիջևան տարանցման հավանական երթուղիները մշակման փուլում են

PanARMENIAN.Net - Ադրբեջանից Նախիջևան տարանցման հավանական ավտոմոբիլային երթուղիները և կարգը մշակման փուլում են։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԱԾ–ի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Օգոստոսի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը երեք անցակետ կբացի Ադրբեջանի հետ սահմանին։ Կառավարության որոշման նախագիծն առաջարկել է Ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ–ն հայտնել է, որ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703–Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

«Այժմ մշակման փուլում են տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, հետևաբար հարցերին հնարավոր կլինի պատասխանել համապատասխան որոշումներ ընդունելուց հետո»,- նշել է ԱԱԾ-ն։

Նախագծով առաջարկվում է «հայ–ադրբեջանական պետական սահմանին» բացել հետևյալ անցակետերը (նախագծում նշվում են նաև Արցախի բնակավայրերի և շրջանների ադրբեջանական տեղանունները)` «Սոթք» («Քելբաջար»), Գեղարքունիքի մարզ (Քելբաջարի շրջան), «Երասխ» («Սադարակ»), Արարատի մարզ (Սադարակի շրջան), «Քարահունջ» («Էյվազլի»), Սյունիքի մարզ (Ղուբաթլուի շրջան)։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգների կատարման անհրաժեշտությամբ, որոնք վերջինս տվել է օգոստոսի 4-ի կառավարության նիստում։

Այդ օրը ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է թեկուզ այսօր կապ ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի միջև։ Խոսքը դե ֆակտո սահմանի մասին է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---