Վարչապետ․ Բրյուսելում քննարկումը հեշտ չէր

Վարչապետ․ Բրյուսելում քննարկումը հեշտ չէր

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում անդրադառնալով Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը, ասել է, որ քննարկումը ծավալուն էր, հեշտ չէր։

«Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր։ Բայց ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները մնում են նույնը՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը և վճռականություն է անհրաժեշտ այն կյանքի կոչելու համար»,-ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն ակնհայտ չեն, ուստի, պետք է շարունակել հետևողական աշխատանքը։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա հայտարարել է, որ կողմերը համաձայնել են առարկայական աշխատանք սկսել՝ առաջխաղացում ապահովելու խաղաղության պայմանագրի շուրջ, որը կկարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները, հայտնում է «Ազատությունը»։ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, թեև ինչպես հաղորդել էր Հայաստանի վարչապետի աշխատակազմը այդ մասին քննարկում եղել է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---