11 ապրիլի 2009 - 16:52 AMT
Ադրբեջանի նախագահը մեկնում է Ռուսաստան Թուրքիայի դեմ բողոքելու համար
Ապրիլի 16-17-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կմեկնի Ռուսաստան աշխատանքային այցով: Այցն իրականացվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, հաղորդում է Interfax-ը:

Նախկինում հաղորդվել էր, որ Մոսկվա պետք է այցելի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հայ-թուրքական սահմանի բացման հարցի քննարկման համար: