Ադրբեջանը վստահ է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի մտահոգվում հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ, քանի որ վստահ է, որ դա տեղի չի ունենա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Խաշիմովը : «Մենք լիովին հավատում ենք Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին: Այնուամենայնիվ, երկու կողմից էլ հուզում է նկատվում», նշել է նա:



«Սահմանը չի կարող բացվել, մինչեւ Հայաստանն իր ուժերը դուրս չբերի Ղարաբաղից, չդադարեցնի Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնությունները եւ «ցեղասպանության» մեղադրանքները: Սակայն անհրաժեշտ է շարունակել բանակցությունները», ասել է դեսպանը, գրում է Hurriyet-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---