7 սեպտեմբերի 2022 - 16:13 AMT
ՄԱԳԱՏԷ․ Զապորոժյան ԱԷԿ-ում խախտված են միջուկային անվտանգության բոլոր պարտադիր բաղադրիչները

ՄԱԳԱՏԷ-ն, որի փորձագետներն այցելել էին Ուկրաինայում գտնվող Զապորոժյան ԱԷԿ, որն այժմ ռուսական զորքերի հսկողության տակ է, զեկույց է հրապարակել և հայտարարել է, որ ԱԷԿ-ում խախտված են միջուկային անվտանգության բոլոր պարտադիր բաղադրիչները։ Այդ բաղադրիչները 7-ն են, գրում է BBC-ն։

Զեկույցում նշվում է նաև, որ սեպտեմբերի 3-ին փորձագետներն իրենք են գնդակոծման ականատեսը դարձել ԱԷԿ-ի շրջանում։

Զապորոժյան ԱԷԿ-ն ամենամեծն է Եվրոպայում, որի տարածքում 6 միջուկային ռեակտոր կա։ Ատոմակայանը ռուսների հսկողության տակ է՝ արդեն 6 ամիս։

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները կարողացել են ԱԷԿ այցելել միայն սեպտեմբերի 1-ին՝ այցի մասին բանակցություններն ընթանում էին ՄԱԿ-ի, Ուկրաինայի, ՌԴ, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների մակարդակով գրեթե ամբողջ ամառվա ընթացքում։

Գրեթե ամեն օր Զապորոժյան ԱԷԿ-ի տարածքում, ինչպես նաև արբանյակ քաղաք Էներգոդարում, պայթյուններ են լսվում։ Ռուսաստանը մեղադրում է գնդակծությունների համար Ուկրաինային զինուժին, Կիևը խոսում է Կերմլի կողմից «միջուկային ահաբեկչության» և հսկայական վտանգի մասին, որը սպառնում է ամբողջ աշխարհին։ ‌