7 սեպտեմբերի 2022 - 17:00 AMT
ՀՀ ՊՆ․ Բաքվի հրապարակումը, թե ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել հողափոր մեքենայի ուղղությամբ, ապատեղեկատվություն է

ՀՀ ՊՆ-ն հերթական անգամ հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Նշվում է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։ ‌