ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նորանաշնակ համանախագահը Երևանում է

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նորանաշնակ համանախագահը Երևանում է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը Երևանում է։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է նրա այցը։

«Սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը», -ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջանային է, Հայաստանից հետո նա կայցելի Վրաստան և Ադրբեջան։

Բաքվում դժկամությամբ էր ընդունվել Ֆիլիպ Ռիքերի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում։ Ադրբեջանը հայտարարել էր, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---