8 սեպտեմբերի 2022 - 11:35 AMT
Լրագրող Ալեշկովսկուն Վրաստանից արտաքսել են ՀՀ

Լրագրող և բարեգործ Միտյա Ալեշկովսկուն, որը ՌԴ-ում օտարերկրյա գործակալ է ճանաչվել, Վրաստանից ՀՀ են արտաքսել։ Այդ մասին հայտնել է նրա մայր՝ պատմաբան և Ռուսաստանի վաստակավոր ուսուցիչ Թամարա Էյդելմանը, գրում է ՌԲԿ-ն։

Ալեշկովսկին ընտանիքի հետ Վրաստանում է բնակվում, սակայն, 2 օրով Երևան էր մեկնել Էյդելմանի հետ՝ վերջինիս դասախոսությանը մասնակցելու։ Թբիլիսիում են ապրում Ալեշկովսկու կինն ու դուստրը։

Էյդելմանը Վրաստանի իշխանություններին մեղադրել է ՌԴ-ին, նախագահ Վլադիմիր Պուտինին «քծնելու» մեջ։

Նա հավելել է, որ իր որդին արդեն Երևանում է՝ վրացի սահմանապահները «ոչ մի բացատրություն չեն տալիս, ուղղակի արգելել են նրա մուտքը երկիր»։

Ալեշկովսկին «Օգնություն է հարկավոր» բարեգործական հիմնադրամի և «Այդպիսի գործեր» ինտերնետ պարբերականի համահիմնադիրն է։ 2021-ի վերջում նա հեռացավ հիմնադրամի ղեկավարի պաշտոնից՝ հայտարարելով, որ չի կարող համատեղել հասարակական-քաղաքական գործունեությունը հիմնադրամում աշխատանքի հետ, քանի որ անընդհատ ստիպված է գնահատելու, թե ինչպես իր գործողությունները կարող են անդրադառնալ կազմակերպության վրա։

Photo. Ria Novosti