Ալբանիան խզել է դիվհարաբերություններն Իրանի հետ կիբերհարձակման պատճառով

Ալբանիան խզել է դիվհարաբերություններն Իրանի հետ կիբերհարձակման պատճառով

PanARMENIAN.Net - Ալբանիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ՝ մեղադրելով Թեհրանին խոշոր կիբերհարձակման մեջ։ Իրանի դեսպանատան աշխատակիցներից պահանջել են 24 ժամվա ընթացքում հեռանալ երկրից, գրում է BBC-ն։

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել, է, որ հետաքննության արդյունքում «անհերքելի ապացույցներ» են ձեռք բերվել, որ հուլիսի 15-ից Իրանի իշխանությունները «4 խմբավորում են վարձել Ալբանիայի դեմ կիբերհարձակում նախապատրաստելու նպատակով»։

Նա ասել է, թե հաքերները փորձել են կաթվածահար անել Ալբանիայի պետական մարմինների աշխատանքը, գաղտնի տեղեկատվություն կորզել և ընդհանուր առմամբ քաոս առաջացնել երկրում։

Ռաման Ալբանիայի արձագանքը որակել է որպես «ծայրահեղ․․․, բայց պարտադրված»։

Իրանից միաջդեպը դեռ չեն մեկնաբանել։

ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտել է իր դաշնակցի հանդեպ (Ալբանիան ՆԱՏՕ-ի անդամ է) կիբերհարձակումն ու խոստացել է պատասխանատվության ենթարկել Իրանին Ալբանիայի անվտանգությանը սպառանցող գործողությունների համար՝ նշելով, որ դա «տագնապալի նախադեպ է ստեղծում կիբերտարածքի համար»։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---