8 սեպտեմբերի 2022 - 12:20 AMT
ԱԻՆ. Ջերմուկ տանող ճանաապարհը երկկողմանի բաց է

Մ-2 միջպետական ճանապարհից դեպի Ջերմուկ տանող ճանաապարհը երկկողմանի բաց է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01։53-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհից Ջերմուկ տանող ճանապարհահատվածի 2-րդ ոլորանի վրա տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհահատվածը փակվել էր, քարաթափման վտանգ կար։

Փրկարարները սահմանազատել էին տարածքը և սահմանել հերթապահություն, ճանապարհը միակողմանի էր գործում։

Մ-3 ճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ ‌