Բոստոնում կանցկացվի հայկական ֆիլմերի փառատոն

PanARMENIAN.Net - Հայ դրամատիկ մշակույթի դաշինքը մտադիր է ամենամյա երկրորդ «Հայ կինոյի փառատոնն» անցկացնել Բոստոնի Գեղեցիկ արվեստների թանգարանում: Փառատոնի շրջանակներում մայիսի 1-3 տեղի կունենա հայ մշակույթին ու լեզվին նվիրված փաստագրական եւ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություն: Փառատոնը կբացի Էրիկ Նազարյանի «Երկնագույն Ժամ» ֆիլմը, որը պատմում է այն մարդկանց կյանքի մասին, որոնց միավորում է կորստի ու հույսի զգացողությունը: Ցուցադրությունից հետո տեղի կունենա ֆիլմի քննարկումը ռեժիսորի մասնակցությամբ:



Փառատոնի երկրորդ օրը նվիրված կլինի ֆրանսահայ ռեժիսորներ Սերժ Ավեդիքյանին, Լեւոն Մինասյանին ու Վարանդ Սուջյանին: Նույն օրը երեկոյան տեղի կունենա Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմի ցուցադրությունը:



Մայիսի 3-ին փառատոնի վերջին օրը կմեկնարկի 12 կարճամետրաժ երաժշտական ֆիլմերի ցուցադրությամբ, որոնք նվիրված են System of a Down հայտնի ռոք-խմբի պատանի լսարանին հասցեագրված քաղաքական քարոզչական գործունեությանը:



Փառատոնը կփակվի համշենի բարբառով ստեղծված Օզկան Ալփերի «Աշունը» նոր ֆիլմի ցուցադրությամբ, որն ուղեկցվում է անգլերեն տիտրերով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---