Էրդողան․ Հույների հետ խոսում ենք նրանց հասկանալի լեզվով![]() 10 սեպտեմբերի 2022 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իր կողմից Հունաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքը: Հունաստանին անհիմն մեղադրելով Թուրքիայի հանդեպ ոտնձգությունների մեջ՝ Էրդողանը ոչ միայն չի փորձել մեղմել իր սպառնալիքները, այլև ի պատասխան լրագրողների հարցին՝ ասել է, որ իրենք հույների հետ խոսում են նրանց հասկանալի լեզվով, գրում է Ermenihaber-ը։ Էրդողանը նախ սպառնացել էր՝ խորհուրդ տալով հույներին հիշել Իզմիրի դեպքերը (փաստացի հույների կոտորածները-խմբ.), ապա ասել. «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը նամակներ է հղել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ զգուշացնելով Թուրքիայի հետ լուրջ բախման վտանգի մասին։ Դենդիասն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարությունների վերջին շարքին»՝ մեջբերելով, թե, իբր, Հունաստանը կղզիներ է զավթել Էգեյան ծովում, և Էրդողանի այն սպառնալիքը, թե «Հունաստանը բարձր գին է վճարելու»։ Նա նշել է, նաև, որ Թուրքիայի վարքագիծը Հունաստանի հանդեպ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից։ Ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը։ ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |