13 ապրիլի 2009 - 16:38 AMT
Երուսաղեմում կկայանա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում
Ապրիլի 26-ին Երուսաղեմի Հրեական համալսարանում տեղի կունենա միջոցառում` նվիրված Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է հայագիտության համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունը միջոցառումը կկայանա Բեյթ-Բելջիում: Միջոցառման ընթացքում կլսվեն 7 զեկույցներ: