ARARAT-ը՝ STARMUS VI փառատոնի գործընկեր

ARARAT-ը՝ STARMUS VI փառատոնի գործընկեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում տեղի է ունեցել գիտության, արվեստի և երաժշտության STARMUS VI միջազգային հեղինակավոր փառատոնը, որի գործընկերն էր ARARAT լեգենդար հայկական կոնյակը:

STARMUS VI փառատոնը մեկ միասնական գաղափարի` արվեստի և տիեզերքի բացահայտման շուրջ է միավորում համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր գիտնականներին, նոբելյան մրցանակակիրներին, տիեզերագնացներին, աշխարհահռչակ երաժիշտներին:

Փառատոնի ընթացքում հնչել են թե՛ հայտնի և սիրված ստեղծագործություններ, թե՛ գիտական դասախոսություններ։ Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերի ցանկում էին Քիփ Թորնը, Բրայան Մեյը, Թոնի Ֆադելը, Ջեյմս Բաղյանը, Տիգրան Համասյանը, Էմմանուել Շարպանտյեն, Չարլի Դյուկը և այլք։

STARMUS VI փառատոնի աշխատանքներին յուրահատուկ ջերմություն են հաղորդել ARARAT լեգենդար հայկական կոնյակները։

Փառատոնի շրջանակում ավանդաբար կայացել է «Աստղային գիշեր» խորագրով համերգային միջոցառումը, որն այս տարի անցկացվել է Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով բացահայտելու առեղծվածներով լի աստղային երկինքը և վայելելու ջերմ զրույցներ աստղաֆիզիկայի, երաժշտության ու արվեստի մասին։

«Աստղային գիշեր» ծրագրի առեղծվածային գրավչության գաղափարն ամբողջացրել է ARARAT կոնյակների համտեսի արարողությունը, որը, լրացնելով աստղազարդ երկինքը, հնարավորություն է ընձեռել մասնակիցներին բացահայտելու ARARAT կոնյակների ամենավառ եզրերը։ Փառատոնի շրջանակում մատուցվել են ARARAT-ի համահոտային շարքի հիմքով պատրաստված կոկտեյլներ։‌

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---