Սիմոնյան․ Շատ կուզեմ՝ Հայկ Մարությանը մասնակցի ավագանու ընտրություններին, վստահ եմ՝ մեր թեկնածուն հաղթելու է

Սիմոնյան․ Շատ կուզեմ՝ Հայկ Մարությանը մասնակցի ավագանու ընտրություններին, վստահ եմ՝ մեր թեկնածուն հաղթելու է

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործերը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկվեցին միայն նրա մոնո-ներկայացման անոնսից հետո, ասել է, որ չգիտի, գործին ծանոթ չէ։

«Չչգիտեմ` ինչպես է դա ստացվել, որովհետև գործին ծանոթ չեմ։ Ձեզանից իմացա»,-ասել է նա, գրում է Factor.am-ը:

Այն դիտարկմանը, որ Մարությանը քաղաքական հետապնդման է ենթարկում, նրա վարկանիշը բարձր է և ՔՊ քաղաքապետի թեկնածուի համար մրցակից է, Ալեն Սիմոնյանն ասել է, որ շատ կուզեր, որ Մարությանը մասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններինև վստահ է, որ իրենց թեկանծուն է հաղթելու։

«Լավ, ո՞ւմ ենք մենք քաղաքական հետապնդման ենթարկում: Նախ, Հայկ Մարությանը չի հայտարարել, որ ինքը մասնակցելու է: Ես շատ կուզենամ ինքը մասնակցի, ես վստահ եմ, որ մեր թեկնածուն հաղթելու է: Եթե մենք քաղաքական հետապնդում չենք արել լուրջ քաղաքական գործիչների նկատմամբ, ինչի՞ եք մտածում, որ մեր նախկին գործընկերոջ… Կուսակցություն ունեցող, քաղաքական պատմություն ունեցող մարդկանց նկատմամբ ճնշումներ չեն եղել, Հայկ Մարությանի նկատմամբ ինչի՞ պիտի ճնշումներ լինեն:

Իսկ ո՞վ չգիտի, որ քաղաքապետարանում տարիներ ի վեր, այսպես ասած,կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել: Ի դեպ, հենց Հայկ Մարությանի կառավարման ժամանակ էլ են բացահայտվել: Մենք այդ իշխանությունը չենք, որ քաղաքական ճնշումներով զբաղվենք, մարդկանց ծեծենք, բանտերը նետենք, մարդ սպանենք: Այդ գործելաոճը մերը չի»,-ասեոլ է ԱԺ նախագահը:

Մարությանը հանդիսատեսի դատին կհանձնի «Քաղաքապետը» նոր մոնո-ներկայացումը։ Այդ մասին նա տեղեկացրել էր ֆեյսբուքյան իր էջում և ներկայացրել գովազդային հոլովակը։ Ի սկզբանե նախատեսված էր երկու համերգ՝ սեպտեմբերի 19-ին և 20-ին, որի տոմսերը վաճառվեցին հաշված ժամերի ընթացքում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նոր մոնո-ներկայացման տոմսերը մինչև նոյեմբեր սպառված են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---