ՀԲ-ն պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ կառավարությանը![]() 12 սեպտեմբերի 2022 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ՀԲ-ն պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ գործունեության ծրագրով նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն: Վարչապետը կարևորել է ՀՀ-ՀԲ գործընկերությունը, որի 30-ամյակը լրանում է այս տարի սեպտեմբերին, և որի շրջանակում Հայաստանում իրագործվում են տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունների թվում են կրթության, ենթակառուցվածքների, կառավարման, թվայնացման ոլորտների բարեփոխումները, և դրանց հաջող իրականացման գործում Համաշխարհային բանկը Հայաստանի կարևոր գործընկերներից է: Բյերդեն անդրադարձել է համատեղ ծրագրերին՝ արդյունավետ գնահատելով դրանց ընթացքը և մեր երկրի տնտեսական առաջընթացին բերած նպաստը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ գործընկերության շրջանակում առ այսօր կատարված աշխատանքներից և մտքեր փոխանակել դրա զարգացման հեռանկարների շուրջ: Երկուստեք կարևորվել է կրթության, ենթակառուցվածքերի, դատաիրավական, թվայնացման, առողջապահության, հանրային կառավարման և այլ ուղղություններով փոխգործակցությունը: Նշվել է ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը: Վարչապետն ընդգծել է կրթության ոլորտի բարեփոխման առաջնահերթությունը, քանի որ մարդկային կապիտալը կարևորագույն ռեսուրսն է, և կրթությունն է ցանկացած ռեֆորմի հաջողության հիմքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հենց այս տեսլականն է դրված Կառավարության ծրագրի հիմքում, որի իրականացման ուղղությամբ էլ գործադիրը հետևողականորեն առաջ է շարժվում: Ռեֆորմները հաջողելու համատեքստում Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը միտված ծրագրերը՝ դատական ոլորտից մինչև հանրային կառավարում: Վարչապետ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Համաշխարհային բանկին, ՀԲ հայաստանյան գրասենյակին արդյունավետ գործընկերության համար և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու ու հարստացնելու այն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |