15 սեպտեմբերի 2022 - 10:35 AMT
ՀՀ ՊՆ․ Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն գրանցվել

Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արման Թորոսյանը։

Տեղեկությունը 8։30-ի դրությամբ տիրող իրավիճակի մասին է։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հաջողվել է հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Նա նշել է, որ դրան հաջողվել է հասնել միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ։