ՄԱԿ ԱԽ-ն կշարունակի քննարկել իրավիճակը ՀՀ և Ադրբեջանի սահմանին

ՄԱԿ ԱԽ-ն կշարունակի քննարկել իրավիճակը ՀՀ և Ադրբեջանի սահմանին

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը (ԱԽ) սեպտեմբերի 15-ին կրկին կհավաքվի՝ քննարկելու իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որտեղ այն լրջորեն սրվել է, գրում է ՏԱՍՍ-ը։

Այդ մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 14-ին տարածված Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրից։

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կհավաքվի Հայաստանի հարցումով:

Սեպտեմբերի 14-ին սահմանին տիրող իրավիճակն արդեն քննարկվել է Խորհրդի փակ խորհրդակցություններում։ Սեպտեմբերի 15-ի քննարկումները բաց ռեժիմով կանցնեն:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 14-ի նիստից հետո հայտնի դարձավ, որ նիստում խոսվել է Հհ և Ադրբեջանի սահմանին կրակը դադարեցնելու անհրաժեշտության մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---