Սիրանուշ Սահակյան․ Վերջին հարձակման արդյունքում հայ գերիների թիվը կարող է հասնել 20-ի15 սեպտեմբերի 2022 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վրա ադրբեջանական զինված ուժերի վերջին հարձակման հետևանքով հայ գերիների թիվը կարող է հասնել 20-ի։ Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, տեղեկացնում է «Հրապարակը»։ «Այս նոր միջադեպերով պայմանավորված, բնականաբար, կան գերիներ։ Դրանք տասնյակը գերազանցում են։ Այս պահին մենք կարծում ենք, որ մոտ երկու տասնյակ գերի կա։ Տեսանյութերն ուսումնասիրվում են և նույնականացման աշխատանքներ են այս պահին ընթանում՝ պետական կառույցների կողմից և նաև փաստահավաքություն իրականացնող մարդու իրավունքների պաշտպանների կողմից»,- ասել է նա։ Իրավապաշտպանը նշել է, որ Կարմիր խաչը ևս տեղեկատվություն հավաքագրում է՝ հարազատների դիմումի հիման վրա, ուստի, բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այդ տեղեկատվությունը փոխանցեն նաև Կարմիր խաչին։ «Եթե չկան անձի մասին տեղեկություններ՝ ևս պետք է այդ տեղեկատվությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին»,-ասել է նա։ Սահակյանը նշել է, որ աշխատանքներում ներգրավված է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը` Եղիշե Կիրակոսյանի ղեկավարությամբ։ «Անհապաղ միջոցների վերաբերյալ խնդրագրեր ուղարկվել են։ Իրենք ևս տեղեկություններ են ստանում հարազատներից ու նույնականացում են իրականացնում»,-ասել է նա։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։ ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |