Ռուբինյանը կոչ է անում համախմբվել․ ՔՊ-ն հաստատակամ է, Երևանն ամուր է, ԱԺ-ն ամուր է, կառավարությունն ամուր է

Ռուբինյանը կոչ է անում համախմբվել․ ՔՊ-ն հաստատակամ է, Երևանն ամուր է, ԱԺ-ն ամուր է, կառավարությունն ամուր է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ժողովրդին կոչ է անում համախմբվել ոչ թե իրենց շուրջ, այլ ՀՀ պետականության շուրջ։

«Ժողովու՛րդ ջան, պահպանեք հանգստություն, ՀՀ կառավարությունը, ՔՊ-ն հաստատակամ է՝ ամեն գնով պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Երևանն ամուր է, ԱԺ-ն ամուր է, կառավարությունն ամուր է», - հայտարարել է ՔՊ-ականը, գրում է Aysor.am-ը։

Նա ասել է, թե 2016 թվականին վայրկյան անգամ իր մոտ միտք չի առաջացել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրել Արցախի վրա տեղի ունեցած ադրբեջանական հարձակման համար։

«Ադրբեջանը հարձակվում է մեր բոլորի վրա ու, տվյալ պայմաններում, փորձել խաթարել երկրի կառավարման համակարգը՝ ուղղակի անմտություն է», -Ազգային ժողովում հայտարարել է Ռուբինյանը։

Ըստ նրա՝ իրավիճակն այս պահին առաջնագծում հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ կա իրավիճակի վերջնական կայունացում։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---