16 սեպտեմբերի 2022 - 11:20 AMT
Պատերազմում վիրավորված զինվորները Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ աջակցությամբ կապաքինվեն նոր շենքում

Համալսարանական հիվանդանոցի մուտքային մասնաշենքի ձախակողմյան հատվածի առաջին հարկի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:

Շենքային պայմանների ընդլայնման անհրաժեշտությունն առաջացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ Զինվորի տանը բուժվող զինվորների քանակի ավելացմամբ պայմանավորված:

Առաջին հարկում, որտեղ նախատեսվում է իրականացնել վերականգողական բուժում, զինվորները հնարավորություն կունենան ֆիզիոթերապևտիկ և այլ տեսակի բուժումներ ստանալ:

Նոր բաժանմունքի հիմնանորոգման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 120 մլն դրամ: