16 սեպտեմբերի 2022 - 16:06 AMT
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ջերմուկ, ծանոթացել վնասներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 15-ին այցելել է Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակին։

Նախագահը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանի, պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատներ։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները նախագահ Խաչատուրյանին են ներկայացրել օպերատիվ իրավիճակը։

Նախագահը շրջել է քաղաքում և այցելել դիրքեր, հանդիպել առանձին դիրքում կանգնած զինվորների հետ, ովքեր իրենց հերոսական գործողություններով զգալի վնաս են պատճառել հակառակորդին։ Նախագահը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող մարտիկների հետ։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասել է դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4․5 կմ հեռավորության վրա։ Ջերմուկից մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11, 12 կիլոմետր։

Նա հայտնել է նաև, որ Ջերմուկում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, երբ քաղաքում եղել են զբոսաշրջիկներ, տարբեր երկրների քաղաքացիներ, բնակիչներ, քանի որ քաղաքացիները տարհանում չի իրականացվել։ ԳՇ պետը նշել է, որ ճոպանուղու տարածքում կան նաև մանկական հրապարակներ։