Քոչարյանը սեպտեմբերի 19-ին կհանդիպի քաղաքացիների հետ

Քոչարյանը սեպտեմբերի 19-ին կհանդիպի քաղաքացիների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ տեղի կունենա սեպտեմբերի 19-ին` «Մոսկվա» կինոթատրոնում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Երեկ մեր հայրենակիցների մի խումբ ցանկություն է հայտնել հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես երեկ գրասենյակ եկած քաղաքացիներին խոստացել էի, տեղեկացնում եմ, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 13:00-ին, Կինո «Մոսկվայի» կարմիր դահլիճում»,-ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 15-ին Բաղրամյան պողոտայի ակցիայի մի շարք մասնակիցներ երթով շարժվել էին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ։ Նրանք պահանջում էին, որ Քոչարյանն առաջնորդի ժողովրդական շարժումը՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը տեղեկացրել էր, որ հայրը գրասենյակում չէ և խոստացել էր հայտնել, թե երբ տեղի կունենա հանդիպումը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---