Փելոսի․ Վաղը Հայաստան եմ մեկնում

Փելոսի․ Վաղը Հայաստան եմ մեկնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է, որ այցելելու է Հայաստան։

«Չգիտեի, որ իմ ուղևորությունների պլաններն արդեն հրապարակվել են․․․ Վաղը Հայաստան եմ մեկնում»,- ասել է նա՝ Բեռլինում՝ պատասխանելով լրագրողի հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։

Փելոսին Բեռլինում մասնակցում է G7-ի խոսնակների գագաթնաժողովին։

Նա նշել է, որ հայկական կողմից վաղուց էր հրավեր ստացել։ Փելոսիին կուղեկցի Կոնգրեսի հայազգի ներկայացուցիչ Ջեքի Սփիերը (Կալիֆոռնիա)։

Ավելի վաղ Նենսի Փելոսիի Հայաստան սպասվելիք այցի մասին գրել էր Politico-ն։ Նշվում էր, որ այցը կոչված է աջակցություն հայտնելու Հայաստանին, որը «մահացու պայքարի մեջ է Ադրբեջանի հետ»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---