ՊՆ․ Ներքին Հանդում կորած փրկարարը գերի էր ընկել՝ նրան փոխանակել են

ՊՆ․ Ներքին Հանդում կորած փրկարարը գերի էր ընկել՝ նրան փոխանակել են

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Ներքին Հանդում նախօրեին կորած ԱԻՆ փրկարարը, որի հետ կապը կորել էր, գերի էր ընկել, ապա փոխանակվել ադրբեջանցի գերու հետ։ Լուրը հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Հաստատում եմ ԱԻՆ աշխատակցի փոխանակման մասին լուրը»,– նշել է Թորոսյանը։

Այդ գործընթացին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը չի մասնակցել։

Սեպտեմբերի 15-ին ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել էին Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել էր, սակայն փրկարար ծառայողներից մեկի հետ կապը կորել էր։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---