13 ապրիլի 2009 - 20:02 AMT
Բեռլինում անցնում է «Ոսկե գեղմ» լուսանկարչական ցուցահանդեսը Հայաստանում եւ Վրաստանում
Բեռլինում անցնում է «Ոսկե գեղմ» լուսանկարչական ցուցահանդեսը, որը 41 օր կտեւի: Ցուցահանդեսի հեղինակ Կլաուդիա Կվոկիսը լուսանկարների օգնությամբ պատմում է Կովկասի, մասնավորապես, Հայաստանի ու Վրաստանի մասին:

Ցուցահանդեսը բացվել է մարտի 7-ին Ալբերտ Էյնշթեյնի անվան համալսարանում: Բացման արարողությանը ներկա էր դոկտոր Թեսսա Հոֆմանը «Freie Universitat Berlin»-ից: Ցուցահանդեսի առաջին օրը դոկտորը ներկայացրեց «Հայաստան եւ Վրաստան. Ճակատագիր, մշակույթ եւ պատմություն» թեմայով զեկույցը:

«Ոսկե գեղմ» ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 17-ը: