Պուտին․ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «տեղի ունեցած միջադեպը» կապ չունի Ղարաբաղի հետ

Պուտին․  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «տեղի ունեցած միջադեպը» կապ չունի Ղարաբաղի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «տեղի ունեցած միջադեպը» կապ չունի Ղարաբաղի հետ։ Այդ մասին նա ասել է Սամարղանդում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Վերջին սահմանային միջադեպն ընդհանրապես ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ, դա միանգամայն այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև խոսել է ՌԴ դերի մասին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը լոկալիզացնելու առումով։

«Մենք ցավում ենք հակամարտության և, իհարկե, զոհերի համար։ Այդ հակամարտությունը հաջողվել է տեղայնացնել այդ թվում և նախևառաջ Ռուսաստանի ազդեցության շնորհիվ, հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի։ Ահա և պատասխանը ռեսուրսների մասին ձեր հարցին»,-ասել է Պուտինն ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ուկրաինայում պատերազմի պայմաններում ՌԴ ռեսուրսները բավարարում են խաղաղության հասնելու գործում հարևան երկրների վրա ազդելու համար։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

Photo. TASS
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---