ՀԱՊԿ մոնիտորինգային խմբի ղեկավարը Պապիկյանին է ներկայացրել վերջին օրերի աշխատանքների արդյունքները

ՀԱՊԿ մոնիտորինգային խմբի ղեկավարը Պապիկյանին է ներկայացրել վերջին օրերի աշխատանքների արդյունքները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։

Նա ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։

ՀՀ-ն դիմել էր ՀԱՊԿ-ին ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով, սակայն ՀԱՊԿ-ից հայտարարեցին, որ զինուժ ՀՀ ուղարկելու մասին խոսք չի գնում։ Այժմ ՀՀ-ում է գտնվում ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---