Ապարանի ճանապարհին խոշոր ավտովթարից տուժած 10 անձ է հոսպիտալացվել

Ապարանի ճանապարհին խոշոր ավտովթարից տուժած 10 անձ է հոսպիտալացվել

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած 10-ը քաղաքացի տեղափոխվել է «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:

Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է Առողջապահության նախարարույթյունը

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և Opel Astra (վարորդ՝ Պ. Մ., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ). Opel Astra-ն գլխիվայր շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և «ԳԱԶել»-ի ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել և տեղափոխվել Ապարանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ԳԱԶել»-ի 5 ուղևորի մոտեցրել շտապօգնությանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---