Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից

Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից

PanARMENIAN.Net - Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից․ սեպտեմբերի 19-ը ՀՀ դատախազությունում նրա վերջին աշխատանքային օրն էր։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Անցած 5 գերհագեցած, լարված ու հակասական տարիների ժամանակահատվածում ամեն ինչ արել եմ դատախազության և հանրության միջև հաղորդակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար՝ հիմնվելով առաջին հերթին օպերատիվության, հավասար մատչելիության սկզբունքների վրա, առաջնորդվելով «լրագրողների հետ՝ որպես պաշտոնատար, պաշտոնատարների հետ՝ որպես լրագրող» գործելաոճով։

Հուսով եմ՝ ինչ-որ բան ստացվել է։ Շնորհակալ եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ անձնապես չճանաչելով այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու, անցած տարիներին ազատ ինքնադրսևորման, մասնագիտական համեստ կարողություններս ու ներուժս պետությանս ու հայրենիքիս ծառայեցնելու հնարավորություն տալու համար։

Շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին, որոնց հետ անցանք այս ճանապարհը՝ շատերի հետ ընկերացանք, ոմանց հետ բանավիճեցինք, բայց երբեք չհասկացվածության պատ միմյանց համար չստեղծեցինք։

Շնորհակալ եմ նաև դատախազության իմ գործընկերներին, որոնք իրենց մասնագիտական խորհրդատվությամբ, ընդհանուր աշխատանք կատարելու հոգատարությամբ օգնել են ինձ ավելի հղկվելու, դատախազությունն ավելի պաշաճ ու արժանապատիվ ներկայացնելու հարցում։ Ինձ փոխարինողին մաղթում եմ էլ ավելի բեղուն ու արդյունարար գործունեություն»,-ասվում է գրառման մեջ։

Արթուր Դավթյանի պաշտոնավարումը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ավարտվել է։ Նրան այդ պաշտոնում փոխարինելկ է Աննա Վարդապետյանը։ Նա ստանձնել է պաշտոնը սեպտեմբերի 15-ին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---