13 ապրիլի 2009 - 20:41 AMT
Կալիֆորնիայում երթով կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Կալիֆորնիայի Օրանժի մարզում ապրիլի 19-ին կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Օրանժի մարզի Հայ Դատի հանձնախմբում: Միջոցառման նախաձեռնողն է ANC մարզը, շուրջ 20 կազմակերպություններ եւ հայկական եկեղեցին: «Այս միջոցառումը նահանգի բնակչության շրջանում Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու հիանալի միջոց է»,-ասվում է ANC-ի հաղորդագրության մեջ: