Հայ շախմատիստները կմասնակցեն Դուբայի 11-րդ բաց առաջնությանը

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը եւ մի շարք հայ շախմատիստներ կմասնակցեն Դուբայի շախմատի 11-րդ բաց առաջնությանը, որտեղ կխաղարկվի շեյխ Ռաշիդ բին Համադան Ալ Մահմուդի գավաթը: Մրցաշարը տեղի կունենա 2009թ. ապրիլի 25-ից մայիսի 5-ը Դուբայի շախմատի մշակութային կենտրոնում:



Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 45 000 դոլար է, որից 1 տեղի համար կշնորհվի 6 000, 2-ի համար` 5 000, 3-րդի համար` 4 000 դոլար:



Մրցաշարը կանցնի շվեյցարական համակարգով` 9 փուլով: Ժամանակի հսկողությունը` 1 ժամ 30 րոպե մինչ պարտիայի ավարտը` 30 վայրկյանի հավելումով յուրաքանչյուր քայլի համար;



Բացման արարողությունը եւ 1-ին փուլը տեղի կունենան ապրիլի 26-ին: Խաղարկային օրերն են` 2009թ. ապրիլի 26-ից մայիսի 4-ը: Փակման արարողությունը տեղի կունենա մայիսի 5-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---