ԿԲ․ ՀՀ բանկերը «Միր» քարտերի սպասարկման մասով ինքնուրույն որոշում կկայացնեն![]() 21 սեպտեմբերի 2022 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերը ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման հետ կապված որոշումն ինքնուրույն կկայացնեն։ «ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված։ Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- ասել են ՀՀ ԿԲ-ից՝ պատասխանելով «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու հնարավորության մասին հարցմանը, գրում է Aysor.am-ը: Ըստ որոշ ԶԼՄ-ների, «Միր» վճարային քարտերի սպասարկումը հանրապետությունում դադարեցվել է, մասնավորապես, քարտատերերը չեն կարողանում բանկոմատներից գումար կանխիկացնել։ ![]() ![]() Նա ասել է, որ նման վտանգ չկա Բադասյանն ասել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցին, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Վարկն անտոկոս է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |