ՊՆ խոսնակ․ Ջերմուկի ուղղությամբ մխրճված ադրբեջանական ջոկատը դեռ շրջափակման մեջ է

ՊՆ խոսնակ․ Ջերմուկի ուղղությամբ մխրճված ադրբեջանական ջոկատը դեռ շրջափակման մեջ է

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է, որ առավոտյան ժամը 8:30-ի դրությամբ՝ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա։

Այն հարցին, թե հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, թե, ինչպես ԳՇ պետն էր ասել՝ «սպասում եք, որ պաշարները վերջանան ու ինքնուրույն հետ գնան»՝ ՊՆ խոսնակը պատասխանել է, որ «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել», հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով դիրքային հնարավոր կորուստներին՝ ՊՆ խոսնակն ասել է. «Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝ և՛ նյութական, և՛ այլ: Կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի սահմաններին հակառակորդը շարունակում է ուժեր կուտակել՝ Թորոսյանը վստահեցրել է, որ ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի ու ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---