Դեսպանություն․ ՌԴ-ն միշտ եղել է և կլինի եղբայրական Հայաստանի կողքին՝ և ոչ թե խոսքով, այլ գործով

Դեսպանություն․ ՌԴ-ն միշտ եղել է և կլինի եղբայրական Հայաստանի կողքին՝ և ոչ թե խոսքով, այլ գործով

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ, որտեղ ասվում է, որ Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եղբայրական Հայաստանի կողքին՝ «և ոչ թե խոսքով, այլ գործով»։

ՌԴ դեսպանության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Շնորհավորում ենք Հայաստանի քաղաքացիներին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Եղբայրական Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, դժվար ժամանակներ է ապրում: Փորձությունները, կորստի ցավն այն է, ինչն այսօր միավորում է մեր ժողովուրդներին, ինչպես նաև դարավոր սերտ կապերը, ընդհանուր պատմական ճակատագրերը, արժեքները և խորքային ազգային շահերը։ Դա ապացուցել է պատմությունը, դրա մասին են վկայում նաև այսօրվա իրողությունները։ Սա մեր դաշնակցային հարաբերությունների հիմքն է, որն, անկասկած, Ռուսաստանը փայփայում է»,-ասված է հայտարարությունում:

Նշվում է նաև, որ ՌԴ-ն նպաստում է և մտադիր է շարունակել աջակցել Հայաստանի տնտեսական բարգավաճմանը, իրական ինքնիշխանությանը և հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ տանելու հետևողական, շատ բարդ և ժամանակատար աշխատանքի միջոցով:

«Մենք ձեզ հետ միասին ցավում ենք կորուստների համար և մեր անկեղծ ցավակցությունը հայտնում: Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և վստահություն ապագայի նկատմամբ։ Ռուսաստանը միշտ եղել է և կլինի մեր եղբայրական երկրի կողքին՝ ընդ որում ոչ թե խոսքով, այլ գործով»,-ասվում է ՌԴ դեսպանության հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---