Ոստիկանությունը՝ զոհերի ծնողներին բերման ենթարկելու մասին․ Գործողություններն ուսումնասիրվում են

Ոստիկանությունը՝ զոհերի ծնողներին բերման ենթարկելու մասին․ Գործողություններն ուսումնասիրվում են

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել ենիրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ:

«Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:

Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով:

Չմոռանանք, որ ոստիկանությունn առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ:

Եռաբլուրը բոլորիս սրբատեղին է և բոլորինս են չնվազող ցավն ու խորին խոնարհումը մեր հերոսների պայծառ հիշատակի առաջ»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Զոհվածների հարազատները սեպտեմբերի 20-ի երեկոյից հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ 37 ծնողի ոստիկաններն ուժով հեռացրել են տարածքից և ոստիկանության տարբեր բաժիններ տարել՝ ճանապարհ բացելով Փաշինյանի համար։ Ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ բերման ենթարկվածներից 2 կին մարմնական վնասվածք է ստացել։

Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---