«Սուրմալուի» պատի փլուզումից տուժած 3 անձից 2-ը դուրս է գրվել ԲԿ-ից

«Սուրմալուի» պատի փլուզումից տուժած 3 անձից 2-ը դուրս է գրվել ԲԿ-ից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին տեղի ունեացած Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինության մասնակի փլուզումից տուժած 3 անձից 2-ը դուրս է գրվել բուժհաստատությունից։

Փլուզման մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել էր ժամը 17:45-ին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Պարզվել էր, որ փլուզվել է կիսաքանդ շինության պատը (մոտ 40 քմ)․ կան տուժածներ և վնասված ավտոմեքենա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած (Կ․ Հ․, ծնված 1989 թ․, Տ․ Մ․, ծնված 1996 թ․ և Է․ (տվյալները չի հաջողվել պարզել) տեղափոխվել էին «Էրեբունի» ԲԿ, որտեղ Կ․ Հ․-ն և Տ․ Մ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Է․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Փլուզման հետևանքով վնասվել է Mercedes-Benz E200 ավտոմեքենան։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի մի մասը վթարային էր դարձել օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որի արդյունքում եղավ 16 զոհ, իսկ 1 անձ մինչ օրս համարվում է անհետ կորած։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---