14 ապրիլի 2009 - 11:38 AMT
Ադրբեջանի ԱԳՆ պատվիրակությունը կարող է ժամանել Երեւան
Ադրբեջանի ԱԳՆ պատվիրակությունը կարող է մասնակցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳՆ ղեկավարների նիստին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը: «Դեռեւս հստակ հայտնի չէ, կմասնակցի արդյոք Ադրբեջանն այդ միջոցառմանը: Սակայն մեր երկիրն այս տարի ընդունում է ՍԾՏՀ նախագահությունը Հայաստանից եւ այդ պատճառով քննարկվում է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությունը գագաթնաժողովին»,-ասել է Պոլուխովը, հաղորդում է Vesti.Az-y:

Ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում, Հայաստանի ԱԳՆ-ն գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է հղել ՍԾՏՀ անդամ բոլոր երկրներին: