Քաղշին կոմիտեի նախագահն առաջարկել է «Սուրմալուի» վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել է տարածքը

Քաղշին կոմիտեի նախագահն առաջարկել է «Սուրմալուի» վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել է  տարածքը

PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում, որը վարում էր փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, անդրադարձել է եղել նաև ուժգին քամու հետևանքով «Սումալու» առևտրի կենտրոնի վնասված շինության մասնակի փլուզմանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը:

«Այդ կառույցի հետ կապված առաջարկում եմ շատ արագ քանդման թույլտվություն տրվի և սեփականատիրոջ միջոցներով մաքրվի այդ տարածքը: Կամ քաղաքապետարանը կարող է նախաձեռնել, որից հետո սեփականատիրոջ միջոցներից դա կարող է փոխհատուցվել»,-ասել է նա։

Փոխվարչապետը հայտնել է, որ Երևանի քաղաքապետի հետ քննարկում է տեղի ունեցել, քննարկումներ են ընթանում նաև սեփականատիրոջ հետ: Համբարձում Մաթևոսյանը հորդորել է հետևողական աշխատանքներ տանել, որպեսզի այդ հատվածում նմանատիպ այլ դեպքեր չարձանագրվեն:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը ընթացիկ աշխատանքների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել։ Նա նշել է, որ փլուզումը, ենթադրաբար, ուժեզ քամու պատճառով է եղել։

«Արդյունքում պատի անմիջապես հարևանությամբ տեղակայված երկու տրանսպորտային միջոցներ հայտնվել են փլատակների տակ: Բարեբախտաբար, տրանսպորտային միջոցների սրահում քաղաքացիներ չեն եղել։ Բայց տուժել է 3 քաղաքացիներ, որոնք մի քանի ժամից դուրս են գրվել բուժհաստատություններից։ Որևէ մեկի կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Հիմա տարածքը սահմանազատված է և իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ»,-ասել է փոխնախարարը:

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ էր բռնկվել։ Պայթյունի հետևանքով եղավ 16 զոհ, իսկ 1 անձ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Բազմաթիվ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---