Ավինյան․ Ապաստարանների կահավորումն ու մարդկանց տեղեկացնելը հիմա ավելի կարևոր է, քան պոտենցիալ խուճապը23 սեպտեմբերի 2022 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին փոխվարչապետ, նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով այն դիտարկմանը, որ Երևանու ավագանու նիստում անդրադարձ չկատարվեց ապաստարանների խնդրին և երկրում ստեղծված իրավիճակին՝ անտեսելով Ադրբեջանի նախագահի հոխորտանքները, ասել է, որ երկրում տիրող իրավիճակը հաշվի չառնել ուղղակի հնարավոր չէ։ Նա նշել է նաև, որ ապաստարանների կահավորումն ու մարդկանց տեղեկացնելը հիմա ավելի կարևոր է, քան պոտենցիալ խուճապը, գրում է Factor.am-ը։ «Այս պահի դրությամբ մենք բոլոր տեղերում մղվող մարտերում պայքարում ենք մեր ինքնիշխանության համար, և երկրում տիրող իրավիճակը հաշվի չառնել ուղղակի հնարավոր չէ։ Դժգոհություններ կան, որ որոշ չափով մարդկանց մոտ խուճապ է ստեղծվել, որ հիմա ապսատարանների վիճակն է գնահատվում, բայց ավելի լավ է հիմա մի փոքր խուճապ առաջանա, քան թե, Աստված մի արասցե, այդ ապաստարանների կարիքն ունենանք ու դրանք կահավոված չլինեն կամ մարդիկ չիմանան ապաստարանների տեղը։ Ապաստարանների կահավորումն ու մարդկանց տեղեկացնելը հիմա ավելի կարևոր է, քան պոտենցիալ խուճապը»,- ասել է նա։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |