Բաբայանը «Հայաստան» հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը

Բաբայանը «Հայաստան» հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանի և կառույցի խորհրդի պատասխանատուների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։

Բաբայանը բարձր է գնահատել կազմակերպության ներդրումն Արցախի զարգացման և շենացման գործում՝ նշելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունեցել Արցախում իրականացված մի շարք ռազմավարական ծրագրերում։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ ‌

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---