2009 թվականին Հայաստանի բյուջեում գերակա կլինեն սոցիալական ծախսերը14 ապրիլի 2009 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մի քանի անգամ արդեն ներկայացրել է հակաճգնաժամային ծրագիրը, նաեւ ԱԺ-ում, որտեղ կային նաեւ սոցիալակամ հարցեր: Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հայաստանում համաշխարհային ճգնաժամի ազդեցությամբ, պետբյուջեի սոցիալական ծախսերը պետք է պաշտպանված լինեն եւ առաջնային նշանակություն ունենան, հաղորդել է Հայստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամի սոցիոլոգիական ազդեցությանը» նվիրված խորհրդաժողովում: «Դա վերաբերում է ոչ միայն սոցիալապաես անապահով 114 000 ընտանիքներին, որոնց սոցիալական նպաստ են ստանում, այլ նաեւ սոցիալական համակարգին ավելի լայն իմաստով»,-ասել է նա: Այս առնչությամբ վարչապետը հավելել է, որ Հայաստանի կառավարությունը ստիպված էր վերանայել 2009թ. բյուջեն, տեղափոխումներ անելով եռամսյա ծրագրերում, հաշվի առնելով այն ռիսկերը, որ հայտնվեցին առաջին եռամսյակում, մասնավորապես, հարկերի հավաքման առումով: «Բյուջեն վերանայելու նպատակն էր ստեղծել այնպիսի ֆինանսական միջավայր, որը, մի կողմից թույլ կտա պահպանել սոցծախսերը, մյուս կողմից` թույլ կտա պարտքեր չկուտակել»,-ասել է Սարգսյանը: Ինչպես ասել է վարչապետը, կառավարությունն անցել է բյուջեի եռամսյակային կառավարման եւ կծրագրի իր ծախսերը, ելնելով հարկերի հավաքման մակարդակից: Հայաստանի կառավարությունը մարտի 26-ին որոշում է կայացրել 2009թ. երկրի պետբյուջեն վերաբաշխելու եւ 2010-2012թթ. միջնաժամկետ ծրագրի մշակումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |