ՀՀ-ում կովիդի 1431 նոր դեպք է գրանցվել և 4 մահ

ՀՀ-ում կովիդի 1431 նոր դեպք է գրանցվել և 4 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 442,875 դեպք` ավելանալով 1431-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 4 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8683 դեպք կա։

Ապաքինվել է ևս 2133 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 430,192 է։ Փաստացի բուժվողների թիվը 2307 է։

Ընդհանուր առմամբ 3,210,961 թեստ է արվել, մեկ շաբաթում` 5523։ ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---