Դաքայում ընդամենը մեկ հայ է մնացել14 ապրիլի 2009 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Մայքլ Ջոզեֆ Մարտինը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում բնակվող վերջին հայն է: Ինչպես գրում է AFP-ն, նրա իսկական անունը Միքայել Հովսեփ Մարտիրոսյան է: Նա Բանգլադեշում է հայտնվել 1942թ. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Նա եղել է հայ համայնքի անդամը, որն այստեղ ձեւավորվել է դեռեւս 16-րդ դարում, սակայն այժմ Մարտինը մտահոգված է նրանով, թե ով է հոգ տանելու քաղաքի հին մասում գտնվող մեծ հայկական եկեղեցու մասին: «Սա օրհնված տեղ է եւ Աստված այն անպաշտպան ու լքված չի թողնի«,-ասում է նա Սբ.Հարության եկեղեցու մասին, որը կառուցվել է 1781 թվականին: Եկեղեցուն հարում է հայկական գերեզմանոցը, որտեղ հուղարկավորված են Դաքայի բնակիչ 400 հայեր: «Ես համոզված եմ, որ հայերը կվերադառնան այստեղ առեւտրի ու բիզնեսի համար»,-ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |