Վրաստանի բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի

Վրաստանի բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի

PanARMENIAN.Net - Վրաստանի բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի՝ տրանսպորտային հոսքի պատճառով։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։

«Տարածաշրջանում տրանսպորտային հոսքերի աճի պատճառով, բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։ Բացի այդ, Վրաստանի ամբողջ տարածքում ավելացվել է մաքսավորների քանակը, որպեսզի հնարավոր լինի 24-ժամյա ռեժիմով իրականացնել մաքսային հսկողության ընթացակարգերը»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է նաև, որ Վրաստանից ՌԴ երթևեկող բեռնատարների մաքսային ընթացակարգերը մասնակիորեն դժվարացել են ռուսական կողմում Կազբեգի-Վերին Լարս անցակետում խափանումների պատճառով։

Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ասել է, որ Վրաստանի սահմանը հատող բեռնատար մեքենաների և ֆիզիկական անձանց քանակն աճել է 2 ուղղությամբ, սակայն ամեն ինչ հսկողության տակ է, գրում է Sputnik-georgia-ն։

Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ն իր հերթին հորդորել է քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վերին Լարսի անցակետով դեպի Վրաստան ուղևորություններից բազմակիլոմետրանոց խցանումների պատճառով։

Օգոստոսին Վերին Լարսի անցակետով Վրաստան է մուտք գործել 189,641 մարդ, ինչը 451․8%-ով ավելի է, քան 2021-ի օգոստոսին։ Միջազգային ճանապարհորդների քանակը Վրաստանում 2022-ի հունվար-օգոստոսին աճել է 208․9%-ով 2021-ի համեմատ և կազմել է 3․2 մլն մարդ։ Նրանցից 617,200-ը ռուսաստանցիներ են։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---