Koreez համադպրոցական մրցույթի հաղթողները մրցանակներ են ստացել Team Telecom Armenia-ից

Koreez համադպրոցական մրցույթի հաղթողները մրցանակներ են ստացել Team Telecom Armenia-ից

PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ի աջակցությամբ իրականացվող Koreez 2022 համադպրոցական մրցույթն ամփոփվել է։ Մրցույթին մասնակցել է մոտ 800 հանրակրթական դպրոցի ավելի քան 11000 աշակերտ և ուսուցիչ Հայաստանից ու Արցախից։

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 80 աշակերտ, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները, պարգևատրվել են բազմաթիվ արժեքավոր և խրախուսական մրցանակներով։

Մրցույթի 5-րդ դասարանցի երեք լավագույն մասնակիցները՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղից Սուրեն Գյագունցը, Երևանից Մանե Սահակյանը և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքից Բագրատ Արշակյանը, Team Telecom Armenia-ի կողմից ստացել են նոութբուք, պլանշետ և սմարթֆոն։

«Այս մրցանակները երեխաների աշխատասիրության ու ձգտման գնահատականն են։ Հուսով եմ՝ դրանք կմոտիվացնեն ու կնպաստեն նրանց՝ թվային աշխարհում կրթության անխոչընդոտ ընթացքին»,- նշել է Team-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

5-րդ դասարանցիների մեջ առաջին տեղը գրաված Սուրեն Գյագունցը սովորում է Տեղ գյուղի 1-ին միջնակարգ դպրոցում ու ամենից շատ հետաքրքրվում է մաթեմատիկայով։

«Մրցույթի ընթացքում եղել են հարցեր մաթեմատիկայից, հայոց լեզվից, բնագիտությունից ու ընդհանուր տրամաբանությունից։ Կային և՛ հեշտերը, և՛ բարդերը, բայց կարողացա հաղթահարել, քանի որ դպրոցի դասերից դուրս էլ ինքնուրույն շատ եմ պարապում։ Այս նոութբուքն էլ կօգնի, որ մաթեմատիկայից է՛լ ավելի հետաքրքիր խնդիրներ գտնեմ»,-ասել է նա։

Koreez մրցույթն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ։ Այն առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ դպրոցների 5-12-րդ դասարանների բոլոր աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։ Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում հատուկ հարցաշարերի միջոցով ստուգել ուսումնական տարում ձեռք բերած գիտելիքները։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---