ANCA. ԱՄՆ-ում դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը27 սեպտեմբերի 2022 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ԱՄՆ-ում 1991-ից ի վեր առաջին անգամ դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը։ «1991-ին Հայաստանի անկախության հռչակումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ քաղաքական գործիչները, երկկուսակցական Կոնգրեսի մշտական ճնշման ներքո, դիտարկում են ամերիկյան զենք վաճառելու հնարավորությունը՝ օգնելու համար Հայաստանին պաշտպանվելու Ադրբեջանի (Թուրքիայի աջակցությամբ) դաժան ագրեսիայից և էթնիկ զտումներից»,- ասվում է գրառման մեջ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը ՀՀ էր այցելել սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայից հետո, հարցին թե պատրա՞ստ է ԱՄՆ-ն ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, պատասխանել էր, որ ՀՀ-ում են՝ հասկանալու, թե ինչ ակնկալիքներ կան։ «Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ու ցանկություններ կան»,-ասել էր նա։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ |