Գերմանիայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի Սբ. Պետրոսի եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի եւ Գերմանիայի Հայերի կենտրոնական խորհրդի «Ապրիլի 24» խմբի աջակցությամբ կանցնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Երկու զեկույց կներկայացվի` դոկտոր-պրոֆեսոր Օտտ Լուհտերհանդտի «Ցեղասպանությունն ու ժողովրդի իրավունքները` մտորումներ 20-րդ հարաբերությունների պատմության վերաբերյալ» ու Վոլֆգանգ Գուստի «Ցեղասպանություն 1915-16` կկարողանա՞ր Գերմանիան փրկել հայերին» դասախոսությունները:

Միջոցառումը կբացի «Կռունկ» երգի կատարումը, որից հետո Գերմանիայի Հայերի կենտրոնական խորհրդի նախագահ Շավարշ Հովասափյանը հանդես կգա բացման խոսքով: Երաժշտական մասում կհնչեն մի քանի հայկական երգեր: Հիշատակի խոսք կասի եւ կաղոթի եպիսկոպոս Գարեգին Բեքջյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---