Նախագիծ․ Պաշտոնյաները չեն կարողանա 60,000 դրամից թանկ նվեր վերցնել

Նախագիծ․ Պաշտոնյաները չեն կարողանա 60,000 դրամից թանկ նվեր վերցնել

PanARMENIAN.Net - ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամաբ ընդունված նախագծով պաշտոնյայի ստացած նվերը չպետք է գերազանցի 60,000 դրամը, իսկ գերազանցելու դեպքում նվերը նա չի կարող տանել տուն՝ այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Նաև նվերը ստանալուն պես պաշտոնյաները պետք է բաց աղբյուրներից, օրինակ, google-ով ճշտեն դրա ողջամիտ շուկայական արժեքը, հայտնում է «Առավոտը»։

«Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում նոր կարգավորումների նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։

Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն։

Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ իրականացվող փոփոխությունները մշակվել եւ համաձայնեցվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ:

Պատգամավորների դիտարկմամբ՝ փաթեթում հստակ ձեւակերպված չեն որոշ սահմանումներ:

Նախաձեռնության վերաբերյալ աշխատանքային քննարկումները շարունակվելու են: ‌

 Ուշագրավ
ՌԴ ԱԴԾ տվյալներով, 2022-ի հուլիս-սեպտեմբերին ՌԴ-ից ՀՀ է մեկնել 267,000 մարդ
Բերման է ենթարկվել Երևանում ՀԱՊԿ նիստերի և Պուտինի այցի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչ Տիգրան Խզմալյանը
---