Fastex-ը՝ ՀՀ Պրեմիեր Լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր

Fastex-ը՝ ՀՀ Պրեմիեր Լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Vbet ընկերության` մոտ 4 տարվա արդյունավետ համագործակցությունը մոտեցել է ավարտին սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ գովազդի մասին օրենքում փոփոխություններով։ Այն արգելում է վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Vbet ընկերությանը բեղմնավոր համագործակցության համար: Դրա շնորհիվ հնարավոր է դարձել նոր մակարդակի բարձրացնել ակումբային մրցաշարերի կազմակերպումը, ներկայացվածությունն ու ճանաչելիությունը:

ՀՖՖ-ն սկսել է գործակցել Fastex ընկերության հետ, և վերջինս դարձել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր:

Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկությունները 2022/23 մրցաշրջանում կկրեն Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա և Fastex Հայաստանի գավաթ անվանումները:

Fastex-ը հանդիսանում է Web3 տեխնոլոգիայով առաջնորդվող էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Verse մետավերս տիրույթը, Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, ftNFT մարկետը, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյն հարթակը։

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Vbet ընկերությանը՝ վերջին 4 տարիների ընթացքում հայկական ակումբային ֆուտբոլի կողքին լինելու համար․ մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերական հարաբերությունները։ Համոզված եմ նաև, որ Fastex ընկերության հետ համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի։ Հուսով եմ՝ Fastex-ի ներկայացվածությունը հայկական ֆուտբոլում զարգացման լրացուցիչ ազդակ կհանդիսանա», - ընդգծել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Ոգևորված հայկական ակումբային ֆուտբոլում վերջին տարիներին գրանցված առաջընթացով և հետաքրքրության աճով՝ մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ ենք ընդունել ՀՖՖ-ի հետ համագործակցություն սկսելու հնարավորությունը: Վստահ ենք՝ մեր համատեղ ջանքերը կնպաստեն հայկական ֆուտբոլի կայուն վերելքին և նոր հնարավորություններ կբացեն հայկական ակումբների համար», - նշել է Fastex ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---